Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց ԵԽԽՎ: Նրան դիմավորեց ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտին:
NEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ Ֆրանսիայում եռօրյա աշխատանքային այցով գտնվող Սերժ Սարգսյանն այսօր կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Վերջին անգամ նա ԵԽԽՎ-ում ելույթ էր ունեցել 2013թ.-ին:
Նշենք, որ Հայաստանի նախագահը գրառում կատարեց նաեւ Եվրոպայի խորհրդի Ոսկե գրքում:
Մինչ այդ Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Սպասվում է Սարգսյանի եւ Լագլանդի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Այսքանով կավարտվի Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա, որը մեկնարկել էր հունվարի 22-ին Փարիզից: Այստեղ , որտեղ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: