News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը սույն թվականի հունվարի 25-ից առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով եւ առավել հարմար պայմաններով: Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերը հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով եւ եվրոյով վարկերը` համապատասխանաբար 11.75% եւ 9.75%-ից: Վարկի գումարը քարտով ստանալու ինչպես նաեւ գույքի եւ դժբախտ պատահարներից ապահովագրություն իրականացնելու դեպքում գործում են տոկոսադրույքի զեղչեր:

Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչեւ 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար եւ 70,000 եվրո՝ անկախ գրավի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրից: Վարկերը հնարավոր է ստանալ նաեւ առանց եկամուտների փաստաթղթային հիմնավորման եւ վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաեւ գույքի եւ դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:

Ընդ որում, անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ սպասարկելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back):

Այս վարկատեսակի հաշվին հնարավոր է նաեւ վերաֆինանսավորել հաճախորդի այլ ֆինանսական կազմակերպությունում սպասարկվող վարկը:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետեւյալ հղմամբ  իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով եւ եվրոյով վարկերի մասին՝ goo.gl/Wyzg7b կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր  հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երեւանում, 42-ը՝ մարզերում եւ 3-ը՝ ԼՂՀ-ում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ