Instagram հավելվածի Stories բաժնում օգտատերերը կկարողանան GIF ֆորմատի հատուկ ստիկերենր ավելացնել, հայտնում է «Գազետա»-ն:
Նոր ստիկերները կհայտնվեն GIF բաժնի համապատասխան ցանկում: Օգտատերերը կկարողանան օգտագործել որոնումը եւ գտնել այն ստիկերը, որը բոլորից շատ է համապատասխանում իր «պատմությանը»: Ներկայումս նոր անիմացիոն ստիկերները հասանելի են Instagram-ի՝ iOS-ի եւ Android-ի համար նախատեսված վերջին տարբերակում :