News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանություն պետական Հանձնաժողովում այսօր՝ հունվարի 24-ին, տեղի է ունեցել  պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի վրա հարուցված վարչական վարույթի գործով առաջին նիստը:

Պատգամավորը դիմել էր ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ Բագրատաշենի մաքսակետի տարածքում խախտվել են ապահովագրական գործունեություն իրականացնող մոտ 40 ընկերությունների օրինական շահերը։

Ըստ դիմում բողոքի բովանդակության, ստեղծվել են անհավասար պայմաններ Բագրատաշենի անցակետի տարածքում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերությունների միջեւ, քանի որ գույքի վարձակալության տրամադրման աճուրդում այդ տարածքում գործունեություն իրականացնելու իրավունքը տրվել է «Թոփ-սփին» ընկերությանը, ինչի արդյունքում վերջինս մրցակցային առավելություն է ստացել մյուս ընկերությունների նկատմամբ:

Այսօր կայացած նիստում երկու կողմերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները խնդրի վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն իր խոսքում անդրադառնալով տնտեսվարողների միջեւ հավասար պայմանների առկայության պարտադիր սկզբունքին, նշեց. «Այս հարցին մենք բազմիցս ենք անդրադարձել: Երբ ցանկացած պետական մարմնի կողմից տնտեսվարողներին տրամադրվում են տարածքներ, տրվում են լիցենզիաներ, թույլտվություններ եւ այլն, դրանք պետք է լինեն բացառապես բաց, թափանցիկ եւ հրապարակային մրցույթների անցկացման միջոցով, որպեսզի բոլոր տնտեսվարողները հնարավորություն ունենան դրանց մասնակցելու: Այդ պարագայում կշահեն թե տնտեսվարողները եւ թե պետությունը:

Տնտեսվարողները շահում են, քանի որ բոլորը նույն հավասար պայմաններով հնարավորություն են ունենում օգտվելու պետական ռոսուրսներից, իսկ պետությունը կարող է ընտրել առավել բարձր գին առաջարկող այն ընկերությանը, որը որակապես լավ պայմաններ է առաջարկում սպառողների համար»:

Ա. Շաբոյանը նշեց նաեւ, որ եթե ՏՄՊՊՀ-ն պարզի, որ խախտվել են մրցակցային պայմաններ, ապա, անկախ այն բանից, կլինի դա Հանձնաժողովի, թե մեկ այլ պետական մարմնի իրավասության եւ կարգավորման դաշտում, կլինի հետեւողական՝ խնդրի վերջնական լուծման հարցում: Ա. Շաբոյանը հանձնարարեց հաջորդ նիստի ընթացքում ապահովել նաեւ այն բոլոր ապահովագրական ընկերությունների ներկայությունը, որոնք ցանկություն են ունեցել կամ ունեն տվյալ տարածքում գործունեություն իրականացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՊՊԱ պայմանագրեր կնքող մի քանի տասնյակ գործակալներ հունվարի 4-ից Բագրատաշենի մաքսատան մոտ բողոքի ակցիաներ էին արել՝ բողոքելով, որ Մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր։ Ընկերությունը աշխատում է անհավասար պայմաններում, ինչի հետեւանքով իրենք անգործ են մնացել: Ուշագրավ է, որ մաքսատան հարակից տարածք վարձակալելու հնարավորություն չեն ունեցել բազմաթիվ այլ գործակալներ, սակայն «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին թույլատրվել է։

Նշենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: «Թոփ-Սփին»-ը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական  ընկերության գործակալն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ