News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 24-ին, «Սասնա ծռեր-2»-ի գործով դատական նիստին Արայիկ Խանդոյանի պաշտպաներ Արա Ղարագյոզյանն ու Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Մեսրոպ Մակյանին։ Նրանց միջնորդությանը միացան նաեւ «Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Պավլիկ Մանուկյանը, Սեդրակ Նազարյանը։

Արա Ղարագյոզյանը ինքնաբացարկի միջնորդության ժամանակ հայտարարեց, որ դատավարության ընթացքում խախտվում են  ոչ միայն ամբաստանյալների, այլ նաեւ պաշտպանների իրավունքը։

«Զապասով պաշտպան եք ներգրավում. հարց է առաջանում, ո՞վ է զապասով դատավորը, փաստորեն դատարանը պետության միջոցներն է վատնում հանրային պաշտպան վարձելով, նաեւ խախտում է ամբաստանյալների եւ պաշտպանի իրավունքները, ով չի կարողանում իրականացնել իր գործառույթները»,-նշեց նա։

Արա Ղարագյոզյանն ասաց, որ այս վարվելակերպով դատարանը հաստատում է, որ քաղաքական հաշվեհարդար է իրականացնում «Սասնա ծռերի» նկատմամբ եւ հաստատում է, որ կատարվածն ապստամբություն է եղել։

«Մակյանը կանխակալ վերաբերմունք ունի սույն գործով անցնող անձերի նկատմամբ։ Դատավոր Մակյանը չի կարող ապահովել գործի ելքի բազմակողմանիությունն ու օբյեկտիվ քննությունը։ Իշխանությունը զավթված  է, իսկ դատավորներն էլ չեն կարող իրականացնել արդարադատություն, քանի որ պատանդի վիճակում են գտնվում»,-ասաց Ղարագյոզյանը հավելելով, որ այդ պատճառով էլ ինքը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Մակյանին։

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը իր խոսքում, նախ  ցավակցություն հայտնեց ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ, ապա ասաց որ միանում է ներկայացված միջնորդությանը։

«Դատավոր Մակյան, հերիք չի, որ այս երկրում եք դուք պատանդի կարգավիճակում հայտնվել, մի հատ էլ դատավորի կարգավիճակում եք պատանդ։ Մեղադրողներն էլ կարծես լինեն զանգին ու զրանգին։ Հիմա խնդիրն այն է, որ այս իրավիճակում դուք որպես իրավաբան ինչ որոշում եք կայացնելու, ինքնաբացարկ չեք կարող ընդունել, միանշանակ, քանի որ առաջը հուր է, հետեւը սուր»,- իր հերթին հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանն էլ ասաց, քանի որ «անօրինական նշանակված մարդու կողմից է նշանակվել դատավորը, ապա նա չդատավոր է»։

Սմբատ Բարսեղյանն էլ նշեց, որ ընդհանրապես նշանակություն չունի, թե ով կլինի դատավոր, քանի որ արդարադատություն չի իրականացվում։

Ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը հրաժարվեց պաշտպանի ծառայություններից՝ նշելով, որ մինչեւ իր ընկերներ Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի պահանջը չկատարվի եւ նրանց «Նուբարաշեն»-ից չտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, ինքը փաստաբան չի ցանկանում ունենալ։

Գործով ներգրավված դատախազները նշեցին, որ փաստաբաների ներկայացված հիմնավորումները բավարար չեն եւ միջնորդությունը ենթակա է մերժման։

Դատավոր Մակյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց, որ պաշտպաների ներկայացրած հանգամանքները հիմք չեն կարող հանդիսանալ ինքնաբացարկի միջնորդության համար, ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է եւ մերժվում է։

Պաշտպան Արա Ղարագյոզյանին դատավոր Մակյանը նախազգուշացում հայտարարեց «զապասով պաշտպան եւ դատավոր» արտահայտության համար, ասելով որ դա վիրավորանք է։

Նշենք, որ մինչ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը դատարանը որոշում կայացրեց պաշտպաններ  Հարություն  Բաղդասարյանին, Ինեսա Պետրոսյանին ներգրավել որպես Պավլիկ Մանուկյանի պաշտպաններ։ Պավլիկ Մանուկյանը տվեց իր համաձայնությունը՝ասելով, որ իր պաշտպաններն ամենալավն են։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ