Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երկոտանի հորթուկը, մի կողմից մյուս կողմ օրորվելով, քայլում է մարդու նման: Տեսանյութը հավանաբար նկարահանվել է Ինդոնեզիայի գյուղերից մեկում, հայտնում է Metro-ն:
Հայտնի չէ, թե ինչու է հորթուկն առանց առջևի ոտքերի մնացել: Օգնություն ստանալու հույսով խեղճ կենդանին թափառում է գյուղում, սակայն գյուղացիներն անտեսում են հաշմանդամ կենդանում: