News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Լոս Անջելես Թայմսի» հետաքննող լրագրող Ուիլյամ Ք. Ռեմփելը NY Times-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է սկսել գրել հայազգի միլիարդատեր Քրք Քրքորյանի մասին «Խաղացող» գիրքը:

Ըստ նրա՝ միլիարդատեր Քրքին եւ իրեն շատ բան է կապում:

 «Մեր երկուսի հայրերը ներգաղթյալներ են: Հայրս Ուկրաինայի հարավից էր: Քրքի ընտանիքը 20-րդ դարի սկզբին է եկել Հայաստանից», - ասել է լրագրողը:

Ռեմփելը նշել է, որ Քրքորյանի ուղու սկիզբը Forbes-ի միլարդատերերի ցուցակում հայտնվելուց շատ առաջ է սկսվել: Նա 5 տարեկան է եղել, երբ ընտանիքին Կալիֆորնիայի ֆերմայից դուրս են հանել:

 «Ես իմացա նրա կյանքի մասին այն, ինչ առաջ չգիտեի. Երկրորդ համաշխարհային պատերազմում նրա հերոսության, Թագավորական ռազմաօդային ուժերի գործողությունների մասնակցության մասին», - պատմել է լրագրողը՝ ընդգծելով, որ այդ գործողությունից 500 օդաչու տուն չի վերադարձել:

Բացի այդ, նրա խոսով, Քրքորյանը  «20 տարի է ծախսել չարթերային ավիաընկերության ստեղծման համար, 20 տարի, որոնք նրան ակնթարթային հաջողություն են բերել»:

Լրագրողը նշել է, որ միլիարդատիրոջ շատ ընկերների ու ծանոթների հետ է շփվել.

 «Նրա պատմությունը շատ է ոգեշնչում եւ այն մարդիկ, որոնք սիրել եւ լավ ճանաչել են նրան, իսկապես ցանկացել են կիսվել այդ ոգեւորությամբ: Սա աղքատ ներգաղթյալի որդու մասին այն ոգեշնչող ամերիկյան պատմություններից է, որը ինքնուրույն հաղթահարել է աղքատությունը տնքաջան աշխատանքի եւ համարձակության շնորհիվ: Հականերգաղթային հռետորաբանության ներկայիս շրջանում այս գիրքը հիշեցնում է, թե ինչ նշանակություն են ունեցել ներգաղթյալները մեր երկրի կյանքում»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ