News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ: Այս մասին ի պատասխան ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի խոսքերին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամերիկացի պաշտոնյայի սուտ եւ սպեկուլյատիվ խոսքերին հակառակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ»,- ասել է Քասեմին: Նրա խոսքով՝ իրանական ատոմի մասին համաձայնագիրն աշխարհի երկրների եւ հանրության առջև բացահայտել է «ամերիկացիների երկար տարիների սուտը»:

Հիշեցնենք, որ Փենսը երկուշաբթի օրը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել եւ այլեւս «չի վավերացնում» իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ