News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատուները լինում են աջլիկ եւ ձախլիկ, ընդ որում, աջլիկությունը առավել բնորոշ էգ կատուներին, պարզել են Բելֆաստում (Իռլանդիա) Քուինս համալսարանի կենդանաբանները, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Animal Behaviour ամսագիրը:

Գիտնականները հետեւել են 24 արու եւ 20 էգ կատվի վարքագծին նրանց տերերի տներում:

73 տոկոս դեպքերում կենդանիներն ուտելիքն իրենց մոտ հրելու համար օգտագործել են միեւնույն թաթը, 70 տոկոսը՝ դեպի ներքև քայլ անելով, եւ 66 տոկոսը՝ ինչ-որ բանի վրայով անցնելով: Սակայն աջ թաթը ավելի հաճախ օգտագործել են հենց էգ կատուները: Իսկ քնելիս եւ՛ աջլիկ, եւ՛ ձախլիկ կատուները պարկել են աջ եւ ձախ կողմերի վրա հավասար հաճախականությամբ:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ ձախլիկ կենդանիներն, որոնք ավելի ակտիվորեն օգտագործում են ուղեղի աջ կիսագունը, ավելի ագրեցիվ են եւ ավելի մեծ դժվարությամբ են հաղթահարում սթրեսը, քան աջլիկները: Գիտնականները, սակայն, դեռ չեն պարզել, թե ինչու են էգ եւ արու կատուները նախընտրում աջ կամ ձախ թաթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ