News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` հունվարի 24-ին, ցուցմունք տվեց վկա Արամ Պետրոսյանը: Ցուցմունք տալուց առաջ նա դատարանին հարց ուղղեց. «Հիմա ինչ, այսինքն` էլի կասկածվում եմ հանցագործության մեջ»: Դատարանը նրան պարզաբանեց, որ դատարան է հրավիրվել որպես վկա ցուցմունք տալու:

Արամ Պետրոսյանը նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Պետրոս Իսրայելյանին, որն իր ընկերն է. «Մենք ընկերություն չենք արել է, այլ ախպերություն»:

Նա պատմեց, որ հաճախ են հավաքվել Պետրոս Իսրայելյանին պատկանող գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող տարածքում, նրա խոսքով, դա եղել է իրենց «տունը»: Նրա խոսքով, ամեն ինչ սկսվել է, երբ Արա Վարդանյանը` «Ճըվճվ Արոն», խնդրել է Գեղամին (Պետրոս Իսրայելյանին) Վարդենիսցի Վահագնից վերցնել պարտքը` 2 հազար դոլարը: Նրա խոսքով, Ճըվճվ Արոյի ընկերը` Մուշեղ Մուշեղյանն, ավելի ուշ  պնդել է, թե Վարդենիսցի Վահագնը ոչ թե 2 հազար, այլ 20 հազար դոլար է պարտք:

«Դեպքից մի չորս օր առաջ նստած ենք եղել, Գեղամն ասեց, որ փողի հետ կապված խնդիր կա, մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք: Ասաց` ախպեր ջան ինքնասիրության հարց է դարձրել, 20 հազար տվել ա, 18 հազար հետ են տվել, հիմա 2 հազար դոլար պետք է տա, բայց 20 հազար են հետ ուզում: Ասաց`Մուշեղը կոնկրետ մեր հետեւից ա ընկել: Ես էլ վերցրի զանգեցի Մուշեղին` ասել եմ` տվողն էլ գիտի ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` դե որ տենց ա` արի իրար տենանք: Իրա խոսալը գիտեք ինչ ձեւի էր` ապեր ջան լսում ես ինչ եմ ասում, ուրեմն սենց…ագրեսիվ էր շատ»,-պատմեց նա:

Վկան նշեց, որ հաջորդ օրը զանգել  եւ գնացել է Մուշեղ Մուշեղյանի հետ հանդիպման. «Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր Բանգլադեշ եմ, արի ստեղ կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնում ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել, երկու ավտոյով ենք գնացել: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն` նկուղային տունը, բացատրեցի հասցեն: Նստած էինք` ուժեղ ձայն լսվեց` Մուշեղն էր, տենց ուժեղ դուռը բացեց: Գեւորգն էլ կանգնած էր էդտեղ, ասաց` սա մեր դռան դուռն է, ինչի ես տենց բացում դուռը: Գեւորիկի հետ երկու բերան խոսակցություն եղավ, սկսեց մեր քրֆել, Գեւորիկն էլ նրան մեր քրֆեց: Մուշեղը պատրաստված եկել էր, ձեռը գցեց հետեւը, զենքը հանեց ու Գեւորի ուղղությամբ կրակեց: Գեւորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ: Դեմս սիգարտեի տուփ կար, վերցրի ու շպրտեցի վրան: Հետո թեւիս տակ ուժեղ ցավ զգացի, ու բան չեմ հիշում: Հետո Գեղամի ձայնը լսեցի, ասում էր` օգնեք Արամին, խփել են»:

Վկան նշեց, որ իրեն տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց, որտեղ աչքերը բացել է եւ տեսել Մուշեղ Մուշեղյանին. «Կողքս պառկած էր, աչքերս բացի, տեսա` կողքս ա: Հելա տոնածառի խաղալիքի նման ութ հատ շլանգ էր դուրս եկել վրիցս, նենց էր կրակել` սիրտ, թոք, սաղ իրար էին խառնվել: Հետո լսել եմ, որ մահացել են Մուշեղն էլ, Գեւորիկն էլ»:

Դատարանի հարցին` ինչով է պայմանավորված նախաքննության ընթացքում տված հակասական ցուցմունքները, վկան պատասխանեց. «Փորձել եմ նախաքննությանն օգնել, իմ ընկերն անմեղ է, բռնել նստացրել են»:

Նշենք, որ ի սկզբանե Արամ Պետրոսյանն այս քրեական գործով տուժողի կարգավիճակում է եղել:

Մեղադրողը միջնորդությամբ հանդես եկավ` վկայի նախաքննական ցուցմունքը հրապարկելու մասին: Դատարանը բավարարեց միջնորդությունը` վկայի` որպես տուժողի նախաքննականց ցուցմունքները հրապարակելու մասին:

Ըստ նախաքննական ցուցմունքի`2016թ. նոյեմբերի 13-ին Գեղամի վարսավիրանոցի դիմաց վկան մի քանի անծանոթ անձ է տեսել, որից հետո մտել է նկուղային հարկ:

«Ես անմիջապես մտա նկուղային սենյակ, դռան մոտ չհասած Գեղամի ձայնը լսեցի, մտնելով ներս` տեսա 25-20 անձի: Ճանաչեցի Աբոյին, Գեւորիկին, Գեղամին, որը մեր բակից էր: Լսեցի տարբեր տեսակի հայհոյանքներ, տեսա որ մի տղա վազեց դեպի դուռը: Գեւորգը եւ մի քանի անծանոթներ հարվածեում էին նրան, հետո էդ տղան սկսեց կրակել, հետո փորիս հատվածում ուժեղ ցավեր զգացի, էլ բան չեմ հիշում: Հետո ուշքի եկա, տեսա որ սեւ ակնոցով մարդիկ Գեւորիկին ու Մուշեղին դուրս տարան, ինձ ոչ ոք չէր օգնում: Հետո Գեղամի կինը ինձ օգնեց: Հետո հիվանդանոցում Մուշեղին եմ տեսել` կողքիս պառկած,ինչ-որ մարդիկ լացում էին վրան»:

Նախաքննական լրացուցիչ ցուցմունքում նույն հանգամանքի վերաբերյալ վկան պատմել է. «Տաքսիից իջա, տեսա, որ գեղեցկության սրահի մոտակայքում 15-20 անձ է հավաքված եղել: Մտնելով նկուղային սենյակ, տեսա 7-8 հոգի, տեսա Գոռիկին, Գեւորգին, որքանով տպավորվել է տեսել եմ Արմանին եւ Արսենին: Մնացծին չեմ ճանաչել: Գոռին հարցրի` Գեղամը որտեղ է, Գոռն ասաց` հիմա կգա: Շքամուտքի մոտից մտավ Մուշեղը` ուժեղ դուռը բացելով: Գեւորգն ասաց` ինչ ես անում արա, Մուշեղն էլ ասաց` դու պիտի ասես ինչ անեմ, որից հետո հնչեցին հայհոյանքներ: Հետո Մուշեղը հանեց զենքը եւ կրակեց Գեւորգին, որից հետո դանակով Գեւորգը հարվածեց նրան: Այդ ժամանակ ես ծխախոտի տուփը վերցրի ու նետեցի Մուշեղի ուղղությամբ, նա էլ իմ վրա կրակեց»:

Հարցին` նախկինում հայտնել է, թե տեսել է` ինչպես է Պետրոս Իսրայելյանը դեպքից մի քանի րոպե առաջ բազմոցի մոտ նստած զրուցել Մուշեղ Մուշեղյանի հետ, վկան պատասխանել է. «Նարկոզի արդյունք է եղել»:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ալիկ Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Արմեն Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ