News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը ստանձնել է ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ միջոցներով լուծելու պարտավորությունը: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կօգտագործի Ղարաբաղի վրա իր ազդեցությունը հակամարտության կարգավորմանը աջակցելու համար: Չնայած ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարթակ չէ՝ նախագահը  կառույցի անդամներին կոչ է արել կանխել կողմնակալ հայտարարությունների հնարավոր բացասական հետեւանքները հակամարտության գոտում փխրուն անվտանգության պահպանման համար:

«Արցախը շարունակում է ժողովրդավարություն կառուցել, ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը: Հայաստանը Արցախին լիակատար աջակցություն կցուցաբերի: Եվրոպայում գորշ տարածքներ չպետք է լինեն, երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է»,- ասել է նա:

ՀՀ նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը` հայտարարելով, որ Բաքվի իշխանություններն ամեն ինչ արեցին հայերին իրենց պատմական բնակավայրերից արտաքսելու համար: «Հակամարտությունը պահանջում է հարգել հրադադարի ռեժիմը: Կարգավորումը պետք է լինի խաղաղ, եւ մենք պետք է հաղթահարենք արդարության պակասը»,- ասել է Սարգսյանը` հավելելով, որ անկախ նրանից, թե որտեղ նա կհայտնվի, հանդես կգա Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին:

ՍԵրժ Սարգսյանը ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային մակարդակով համաձայնեցված միակ բանակցային ձեւաչափն է, եւ միջազգային հանրությունը, այդ թվում նաեւ Եվրախորհուրդը, հաստատել է իր աջակցությունը: Սակայն Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների գնալ, նշել է նախագահը` տեղեկացնելով ագրեսիայի մասին, որը տեղ էր գտել 2016 թվականի ապրիլին եւ ուղեկցվել էր միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով «Սա ուժեղ հարված էր բանակցություններին, որը սարսափելի հիշողություններ արթնացրեց Սումգայիթի մասին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ