News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք լրջորեն ենք տրամադրված և հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային և հետևողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր մենք ականջալուր ենք եղել մեր գործընկերների թե՛ քաջալերանքին, թե՛ քննադատությանը։ Կասկած չունեմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը իրենց նպաստն են բերել Հայաստանի առաջընթացին:

Այս ողջ ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որի փորձագիտական կարծիքի հիման վրա լրամշակվել էր սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Փոխվստահության մթնոլորտում արդյունավետ այս աշխատանքը շարունակվում է առ այսօր՝ բարեփոխված Սահմանադրության ներքո բազմաթիվ նոր օրենսդրական լուծումները կյանքի կոչելու գործընթացում։ Դա լավագույնս դրսևորվեց Հայաստանի ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ, որն ընդունվեց տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ թափանցիկ և ներառական գործընթացի արդյունքում:

Մենք անգամ դիմեցինք աննախադեպ քայլի՝ օրենքում ամրագրելով քվեարկողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջ: Դա, ինչպես գիտեք, ընդունված պրակտիկա չէ, հատկապես անհատական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Սակայն մենք դա արեցինք՝ ընտրությունների հանդեպ հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար։

Նոր ընտրական օրենսգրքի կենսունակությունը լավագույնս դրսևորվեց 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որին հրավիրված մեծ թվով դիտորդական առաքելությունների թվում էր նաև այս Վեհաժողովի պատվիրակությունը։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ընտրական նոր օրենսգրքի շնորհիվ Ազգային ժողովում այժմ հատկացված են պարտադիր տեղեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Դա ևս մեկ քայլ է առավել մասնակցային կառավարում ապահովելու ուղղությամբ:

Այժմ բարեփոխման ընթացքում են դատական, քրեական, քրեական դատավարության օրենսգրքերը, հանրաքվեի ու սահմանադրական դատարանի մասին օրենքները։ Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավունքի գերակայության երաշխավորումը հնարավոր է միայն արդյունավետ, անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատաիրավական համակարգի պայմաններում։

Այս համատեքստում մենք կարևորում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը, որի որոշումներն ու վճիռները կարևոր նշանակություն են ունենում մեր երկրում արդարադատության որակի բարձրացման առումով: ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա կատարել ենք մի շարք օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործել ենք իրավակիրառ պրակտիկան: Սրանք կարևոր քայլեր են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ: Մեր այդ աշխատանքն աննկատ չի անցնում. ՄԻԵԴ-ի վճիռները պատշաճ և հետևողական կատարելու հարցում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների առաջատարներից մեկն է:

Հավատացած ենք, որ մարդու իրավունքների պատշաճ երաշխավորումն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդումը չեն կարող արդյունավետ լինել` առանց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը նոր որակի գործիքակազմ է նախատեսել: Մասնավորապես, նախորդ տարվա կեսերին խորհրդարանը միաձայն ընդունեց մի քանի օրենքներ, որոնցով երկրում առաջին անգամ ստեղծվում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կոռուպցիայի կանխարգելման մարմին։ Այն կսկսի գործել այս տարվանից, և դրա անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից: Նույն հակակոռուպցիոն փաթեթի շրջանակում ընդունվեց ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության օրենքը: Մենք նաև քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Մենք լրջորեն ենք տրամադրված և հանձնառու ենք շարունակելու մեր համակարգային և հետևողական ամենօրյա աշխատանքը կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ