Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+7,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,
Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +4+7,
Տավուշում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+9,
Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+9,
Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10:


























