News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում մեծ աշխատանք է կատարվել կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ մեր աշխատանքները շատ մեծ արդյունք չեն տվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ զազրելի երեւույթը գոյություն ունի նաեւ Հայաստանում. «Մենք նախորդ տարի օրենք են ընդունել եւ կոռուպցիան կանխարգելելու հանձնաժողով ենք ստեղծել, այդ օրենսդրությունն ամբողջովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրեն մեր խորհրդարանականները ապրիլի 9-ից հետո, երբ ամբողջովին ուժի մեջ կմտնեն նոր սահմանադրության դրույթները: Մենք ընդունել ենք օրենք ազդարարության եւ ազդարարության պաշտպանության մասին, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը: Եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանում մոտ 500 պաշտոնյաներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, ինչը փոքր Հայաստանի համար հսկայական թիվ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն եւ այդ հասարակությունն էլ իր ներդրումն է բերում այդպիսի հանցագործությունները բացահայտելու եւ կանխարգելելու ուղղությամբ. «Ինչ վերաբերում է պատիժներին, ամեն տարի հայաստանում անգամներով ավելի շատ քրեական գործեր են հարուցվում եւ դատավճիռներ են կայացվում կապված կոռուպցիոն հանցագործությունների հետ»,-ասաց ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ