News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցությունն այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Նախագիծը ներկայացնում ենք ստորեւ, որի վերաբերյալ առաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով»,-գրել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ հայտարարությունը «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում,

Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ եւ անվտանգ իրացման հնարավորությունը եւ հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչեւ օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երեւան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն եւ զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչեւ օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ՝

1․ Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ՝ 2008 թվականի Մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաեւ այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:

2․ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:

3․ Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին:

4․ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել:

5․ Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2008-ի մարտի 1-ի դեպքերից տուժածներին փոխհատուցման մասին օրինագիծն ԱԺ-ում է
Նախագծի նպատակն է՝ վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը եւ հաստատել հանրային համերաշխություն…
Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել. Ռոբերտ Քոչարյան
Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում...
Նիկոլ Փաշինյանի մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ. Ռոբերտ Քոչարյան
Գիտե՞ք, այսպիսի քաղաքական գերակշռության պայմաններում, որը կարող է ձեւավորվել, չեմ կարող գործնականում կանխատեսել երկրի դատական համակարգի վրա իշխանության ճնշման աստիճանը...
«Մարտի 1»-ի գործն ակտիվ փուլում է, քննչական գործողություններ են կատարվում. Սասուն Խաչատրյան
Այլեւս չեմ պատասխանելու հարցին, թե ում ենք կանչել հարցաքննության կամ պատրաստվում կանչել հարցաքննության…
Սամվել Մայրապետյանի ու Սիլվա Համբարձումյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել
Մինչեւ այս պահը Հատուկ քննչական ծառայությունը չի հայտնում, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել խոշոր գործարարը...
Ճիշտ չէ «Մարտի 1»-ը գործը համարել Հայաստանի իրավական համակարգի ալֆան ու օմեգան. Ռուբեն Մելիքյան
Ես առիթ ունեցել եմ որոշակի մեկնաբանություններ...
Partner news