ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ։
Ֆարմանյանը Facebook-ի իր էջում գրել է, թե քիչ առաջ, փակ գաղտնի քվեարկությամբ, առաջադրված 5 թեկնածուներից ստանալով առավելագույն ձայները, ընտրվել է ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ։ «Պարտավորեցնող վստահություն»,-նշել է նա։