News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ սահմանին տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը դրական է գնահատել Կրակովում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ սկզբունքային համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը կբարձրացնի գրասենյակի մոնիթորինգային կարողությունները, քանի որ առանց միջադեպերի հետաքննության եւ դրանց կրկնության կանխարգելման մեխանիզմների ներդրման իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել։

Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ