News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը փորձում է ստույգ տվյալներ պարզել Աֆրինում հայի տան գնդակոծման վերաբերյալ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ 

Նրա խոսքով, խիստ նախնական տեղեկություններ կան, որ ռազմական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի հայի տան վրա։ Այդ տեղեկությունները, սակայն, դեռ խոսակցությունների մակարդակի են, դեսպանատունը գործակցում է նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ պարզելու տեղեկության իսկությունը։ «Այս պահին նաեւ համայնքի ղեկավարությունը ստույգ տեղեկությունների չի տիրապետում։ Հավելյալ տեղեկություններ տեղեկություններ ստանալուն պես լրացուցիչ կհայտնենք»,- նշել է Բալայանը։ 

Նշենք, որ նախնական, առայժմ չճշտված տեղեկությունների համաձայն, Աֆրինում քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի։ 

Նշենք, որ Թուրքիան հունվարի 20–ին նախաձեռնել է Աֆրին ներխուժման գործողությունը, որին առաջնագծում մասնակցում են թուրքական հովանավորութմաբ ստեղծված տարբեր զինված խմբավորումները։ Թուրքական կանոնավոր բանակի ուժերը 2–րդ գիծ են առաջ շարժվում։ Նշենք, որ թուրքական պաշտոնական տեղեկությունների համաձայն թուրքական կանոնավոր բանակը տվել է 3 սպանված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ