News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը Կոտայքի մարզի Արզնի համայնքում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Գործարանի եւ ռեստորանի կառուցման պատվիրատուն, «Հետք»-ի փոխանցմամբ, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն է:

Պետռեգիստրի տվյալների համաձայն, նշյալ ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Եղիսաբեթ Շմավոնյանն է՝ Ավետիս Բերբերյանի մայրը: Տիկին Եղիսաբեթը թոշակառու է, 68 տարեկան:

«Հայկական ժամանակ»-ի Ավետիս Բերբերյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ միջոցներով է նրա մայրը նման ներդրումներ կատարում, արդյոք հնարավո՞ր է պետական համակարգում աշխատելով՝ խոշոր դրամական միջոցներ կուտակել:

«Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչեւ պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը, որոնք արտացոլված են իմ հայտարարագրերում՝ 2011 թվականից սկսած:

Ընտանիքիս անդամներից կնոջս, որդուս եւ մասնավորապես՝ մորս կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում բացառապես իմ կողմից տրված նվիրատվությունները եւ ներգրավված վարկային միջոցները, որոնք նույնպես կարտացոլվեն 2017 թվականի հայտարարագրերում»,-«ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է Բերբերյանը:
Նա Սերժ Սարգսյանի օգնականն է 2011 թվականից, մինչ այդ ղեկավարել է իր սեփական «Կայմ» հեռուստաընկերությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ