News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նսատավայրում այսօր՝ հունվարի 25-ին, ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական  նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի ներկայացրած միջնորդությունը՝ կասեցնել իր գործունեությունը որպես Մանվել Աթոյանի պաշտպան։ Դատավոր Գաբրիելյանն ասաց, որ կայացված որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։

Դատարանի կայացրած որոշումը վրդովվեցրեց Արմեն Լամբարյանին, ով նույնպես ցանկացավ ինքնակամ լքել դատական նիստերի դահլիճը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը զգուշացրեց, որ եթե ինքնակամ լքի նիստերի դահլիճը ապա ինքը սանկցիա կկիրառի նրա նկատմամբ։

«Սա դատավարություն չէ, թատրոն է, 5-րդ դասարանի չգիտեմ ինչ է։ Պլան եք կատարում, մեր իրավունքները խախտելով ռացիոնալ դատ եք ուզում անցկացնել»,-ասաց Արմեն Լամբարյանը, սակայն ի վերջո լսեց դատավոր Գաբիելյանի հորդորը եւ մնաց նիստերի դահլիճում։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ հանրային պաշտպանի ներգրավվումը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել նիստերը, որոնք ձգձգվում են շուրջ 6 ամիս։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին միայն մեկ ամբաստանյալ է մասնակցում՝ Արմեն Լամբարյանը։

Նշենք, որ մնացած 10 անդամները հեռացված են դատական նիստերի դահլիճից՝ սանկցիա կիրառելու հետեւանքով։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ