ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկում է 2025 թվականին դադարեցնել NASA-ի մասով Միջազգային տիեզերական կայանի ֆինանսավորումը, հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով բյուջեի նախագծի տվյալները:
Դաշնային բյուջեի նախագծում կարող են փոփոխություններ կատարվել մինչեւ փետրվարի 12-ը, երբ այն կհրապարակվի: Սակայն հարցին ծանոթ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ հրահանգը կլինի վերջին առաջարկում:
Նշվում է, որ բյուջեի եզրափակիչ տարբերակը պետք է հաստատի Կոնգրեսը: Սակայն նման որոշումը կարող է միջազգային գործընկերների համար ազդանշան լինել ՄՏԿ ծրագիրը ֆինանսվորելու Թրամփի վարչակազմի ցանկության բացակայության մասին: