News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականներ Դեվիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը հավաքում են իրենց գործընկերների ստորագրությունները՝  ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին կոչ անելով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը: Վալադաոյի եւ Շերմանի նամակում նշվում է, որ «խորհրդային ժամանակաշրջանից գոյություն ունեցող պայմանագիրը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի աճող բարդությունները, ինչպես նաեւ՝ ամերիկացի եւ հայ ժողովուրդների բարեկամությունը»:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վալադաոյին եւ Շերմանին քարտուղար Կոնստանտին Մնուչինի հետ թարմացված հարկային համաձայնագրի կնքման շուրջ Կոնգրեսի գլխավորությամբ հանդիպման համար»,- ասաց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի (ANCA) ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը:

2017 թվականի սեպտեմբերին ANCA-ն կրկնակի հարկման չեղարկման համար հայտնի ընկերություններից ներդրողների հետ միասին հանդիպումներ է ունեցել Պետդեպարտամենտի եւ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ-ում կրկնակի հարկման մասին պայմանագիրը հստակ իրավական հիմք կստեղծի ներդրողների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության համար՝ կանխելով կրկնակի հարկումը եւ նպաստելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Դա կօգնի նաեւ ամրապնդել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները եւ տարածաշրջանային ուժերի հետ համագործակցության ավելի լայն ռազմավարական հնարավորություններ ներկայացնել Երեւանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ