Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով։

Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ից աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +4+6 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝  -3-8, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -3+2,

Լոռիում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Տավուշում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +1+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -3+2,

Արագածոտնի նախալեռներում՝  գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,

Արարատում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Արմավիրում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -3+2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1+2,

Արցախում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +1+4: