News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի վարչական շրջանների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կայացրած որոշումներն առ ոչինչ են եւ չունեն իրավաբանական ուժ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, դատարանում հայտարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանը՝ հավելելով, որ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ կապված Արտուշ Գաբրիելյանը այս պահին դատավոր չի նշանակվել, քանի որ չկա նախագահի հրամանագիր։

«Էս պահին ֆորմալ առումով դուք չեք հանդիսանում  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, հետեւաբար որեւէ քրեական գործ չեք կարող վարել։ Դուք հանդես եք գալիս որպես մասնավոր անձ՝ Սրտուշ Գաբրիելյան, չեք կարող գործունեություն իրականացնել, քանի դեռ նախագահի կողմից ձեզ դատավոր նշանակելու որոշում չկա։ Ձեր կայացրած որոշումները առ ոչինչ  են, եւ գտնում եմ, այսօր գործի քննությունը չի կարող շարունակվել եւ այն պետք է հետաձգվի»,-ասաց պաշտպան Մուշեղ Շուշանյանը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում շարունակում են նիստեր հրավիրել, իսկ դատավորները շարունակում են պաշտոնավարել եւ անցկացնել դատական նիստեր։

«Այս գործառույթը օրենքով է սահմանված հետեւաբար  մենք կարող ենք շարունակել քրեական գործը, ընթացակարգը կարգավորվում է օրենքով եւ ոչ թե դատարանի նախագահի հրամանագրով»,- հավելեց Արտուշ Գաբրիելյանը։

Պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ եթե նախագահը դատավորներին նորից նշանակելու հրամանագիր ստորագրի, ապա խնդիրներ կառաջանան։

Արտուշ Գաբրիելյանը, ասակայն, անդրդվելի մնաց եւ պնդում էր, որ ինքն իրավասու է այսօր անցկացնել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։

«Ա՛յ մարդ ի՞նչ եք ուզում ինձանից, հա հետաձգեք, հետաձգեք, ինչ խոսում եք, ասում եք դատական նիստը հետաձգենք։ Ես նորից եմ ասում, որ այսօր մենք առաջնորդվում ենք օրենքվ, որն ինձ ասում է, որ ինձ ասում է, որ ես կարող եմ պաշտոնավարել։ Այո, ես համաձայ եմ, որ Հայաստանում դատավորներին նշանակում է նախագահը, սակայն օրենքն ինձ այսօր թույլ է տալիս իրականացնել դատավարություն»,- ասաց Արտուշ Գաբրելյանըէ հավելելով, որ մինչեւ աշխատանքային  օրվա վերջ նիստ է նացկացնելու։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ