News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Սոցիալական մեդիայում տարածվող ապատեղեկատվության համար պատասխանատվության սահմանելու առաջարկ է ներկայացվել ԵԽԽՎ պատվիրակների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Այժմ ավելի մանրամասն ներկայացնում եմ այդ նախաձեռնության բովանդակությունը: Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետեւյալ փաստարկները.

1. Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարեւորագույն հարթակներից են եւ հասարակական կարծիքի ձեւավորման գործում դարձել են շատ ազդեցիկ: Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն եւ օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ՝ գոյություն չունեն:

2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլեւ խոչընդոտ հասարակության պատշաճ եւ հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն:

Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝

- ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը;

- ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր /որոնման համակարգերի ալգորիթմներ/ ստեղծելու միջոցով:

Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձեւաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝

- սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն եւ կչեզոքացնեն ապատեղեկատվությունը եւ մանիպուլյացիաները.

- համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ