News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ հունվարի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասութան Ավան եւ Նոր Նորքի նստավայրում, «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ կարգապահական տույժ հայտարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանին նկատմամբ։ Նա նշեց, որ կարգապահական տույժին պաշտպանը կարող է ծանոթանալ Փաստաբանների պալատում։

Արտուշ Գաբրիելյանը նաեւ վերացրեց Արմեն Լամբարյանի նկատմամբ կիրառած սանկցիան, եւ նրան վերադարձրեց նիստերի դահլիճ։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ Կարո Եղնուկյանին նույնպես ներկայացնեն նիստերի դահլիճ, քանի որ  ինքը չի կարողանում իրականացնել նրա  շահերի պաշտպանությունը, հակառակ դեպքում, ինքը նույնպես կլքի նիստերի դահլիճը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ցավոտ արձագանքեց պաշտպանի հայտարարությանը․ «Իիի,  ո՞ւր ես գնում, ի՞նչ գործեր»։

Պաշտպան Հայրապետյանի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը, այնուամենայնիվ, բավարարեց, եւ Կարո Եղնուկյանին թույլատրեց ներկա գտնվել դատական նիստին։

Կարո Եղնուկյանն ասաց, որ առանց իր կարծիքը հարցնելու, դատարանն իրավունք չուներ հանրային պաշտպան ներգրավել․ «Ոչ պահանջել եմ, ոչ էլ անվճարունակ եմ, հիմա աբսուրդ է  մերժել մի բան, որը ես չեմ պահանջել։ Դուք ինքնուրույն որոշել եք հանրային պաշտպան նշանակել, շատ սխալ եք արել»։

Մյուս պաշտպանները նույնպես միացան միջնորդությանը եւ պահանջեցին դադարեցնել հանրային պաշտպաններ Լուսինե Ասլանյանի եւ Անուշ Մխիթարյանի լիազորություններ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը, հիմնավորելով, որ պետք է պաշտպանի ամբաստանյալի իրավունքը։

Կարո Եղնուկյանը վրդովվեց դատավորի որոշումից եւ ասաց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ դատարանը հաշվի չի առնում իր կարծիքն ընդհանրապես։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա 10 ժամ հեռացնելով դատական նիստերի դահլիճից

«Սա աննախադեպ բան է, երբ անձն ունի 2 պաշտպան, վճարունակ է, նրան նորից հանրային պաշտպան է տրամադրվում։ Այս որոշմամբ նշանակում է, որ դատարանն անկախ չէ, ղեկավարվում է, եւ որպես բողոք լքում եմ դատական նիստերի դահլիճը»,- հայտարաեց Տիգրան Հայրապետյանը։

Արտուշ Գաբրիելյանը հորդորեց Տիգրան Հայրապետանին մնալ դահլիճում եւ շարունակել պաշտպանել Կարո Եղնուկյանի շահերը, այլապես, նրա նկատմամբ նույնպես սանկցիա կկիրառվի, սակայն Տիգրան Հայրապետյանը նույնպես լքեց դատական նիստերի դահլիճը։

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն էլ միջնորդեց դատական նիստը հետաձգել եւ իրեն հնարավորություն տալ ծանոթանալ իր 10 պաշտպանյալներին եւ ծանոթանալ գործի նյութերին։

Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը, հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փոտրվարի 1-ին։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ