Կառավարությունն այսօր՝ հունվարի 25-ին, հավանություն տվեց «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  են ոչ միայն Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժշտությամբ, այլ նաեւ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին համապատասխանեցնելու խնդրով։

։Հիմնական նպատակն է՝ ապահովել, որպեսզի պաշտոնական վիճակագրություն արտադրողները տարածեն բարձր որակի վիճակագրական տվյալներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նպատակ կար մեկ միասնական օրենքում կարգավորել նաեւ տվյալների հավաքագրման հարաբերությունները, ներառել ենք համատարած հաշվառման հետ կապված հարաբերությունները»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով, օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ընդգրկելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլև ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները:

Նախատեսվել է, որ Վիճակագրության կոմիտեն լինելու է կառավարության ենթակա մարմին, միաժամանակ լինելու է անկախ եւ ղեկավարվելու է միայն օրենքով։

Նշվել է, որ կոմիտի նախագահն եւ խորհրդի անդամները նշանակվում են կառավարության կողմից վարչապետի ներկայացմամբ, 6 տարի ժամկետով։

«Այն հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության աստիճանը վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները»,- ասաց նախարարը:

Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին դուր չեկավ, որ իրենց ծառայությունը վերափոխվելու է կոմիտեի․ «Բոլոր միջազգային բառարաններում նշված է, որ կոմիտեն մարդկանց փոքր խումբ է, կառավարման մարմին չէ։ Միջազգային փորձագետների ու կառույցների հետ քննարկումների ժամանակ քննադատության են արժանանում հետխորհրդային երկրների վիճակագրական ծառայությունները, որոնց անվանումն ու կարգավիճակը կոմիտե է։ Կոմիտե եւ հանձնաժողով անվանումները նույնական են, ուստի խնդրում եմ վերադառնալ եւ կոչել ոչ թե կոմիտե այլ ազգային վիճակագրական ծառայություն»,-ասաց նա»։

Դաիթ Հարությունյանն էլ նշեց․ «Մենք այսօր ունենք բազում կոմիտեներ, որոնք եթե Օքսվորդի բառարանով առաջնորդվեինք, չպետք է կոչեինք կոմիտե։ Նա որպես օրինակ բերեց գիտության կոմիտեն, ջրային կոմիտեն, գետգույքի կառավարման կոմիտե եւ այլն»։