News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի զինուժն այս գիշեր դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ու կորուստներով հետ շպրտվել: Արցախի պաշտպանության բանակի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել: 

Դիվերսիոն փորձի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Տեղի ունեցած իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը. նրա գնահատմամբ, դիվերսիոն փորձը պատասխան էր Սերժ Սարգսյանի`նախորդ օրը ԵԽԽՎ-ում ադրբեջանցիներին ուղղված կոչին՝ հանգստացեք: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ գրել է, որ Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում դիմել է սադրանքի:

Մինչ վարչապետը Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին, Վաչե Գաբրիելյանն այսօր Երեւանում անցկացրել է Կառավարության հերթական նիստը: Ինչպես սպասվում էր, նիստն անցել է բավականին ձանձրալի մթնոլորտում: Կառավարությունն այսօր որոշել է մարտին 4 օր հանգստանալու հնարավորություն տալ հայաստանցիներին: Մարտի 9-ի փոխարեն կաշխատենք մարտի 17-ին, իսկ մարտի 8-11-ը ներառյալ կլինեն ոչ աշխատանքային օրեր: Նիստի «բնականոն» ընթացքը կարելի է ասել խախտվել է միայն Ազգային վիճակագրական ծառայության վերաբերյալ որոշումը ներկայացնելիս: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ԱՎԾ-ն դառնում է Կոմիտե, սա միանշանակ դուր չեկավ Ծառայության պետ Ստեփան Մնացականյանին: Փոխվարչապետը հորդորեց նախ եւ առաջ հայկական ավանդույթները չմոռանալ: Հնչեցված մեղադրանքներին արձագանքեց նաեւ Դավիթ Հարությունյանը:

Արդարադատության նախարարությունն առաջիկայում եւս մեկ կարեւոր օրինագիծ կներկայացնի, որի ընդունման դեպքում ապրիլին ձեւավորվելիք նոր կառավարությունը կունենա վարչապետ, առաջին փոխվարչապետ, երկու փոխվարչապետներ եւ նախարարներ: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը «ստեղծվել» է Կարեն Կարապետյանի համար:

Այսօրվանից Երեւանում գործում է 1 ընդհանուր իրավասության դատարան: Այն ունի 3 նստավայր, որտեղ քննվում են քրեական գործերը, մյուս շենքերում կքննվեն միայն քաղաքացիական եւ վարչական գործերը: Մայրաքաղաքի 1 ընդհանուր դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը: Ուժի մեջ մտած այս օրենսդրական կարգավորումն այսօր կաթվածահար էր արել դատարանների աշխատանքները: Բանն այն է, որ բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանների նախագահների գործունեությունը դադարեցվել է, նրանք չեն կարողացել նիստեր անել:

Գործարարներ Ռուբեն Վարդանյանի ու Սամվել Կարապետյանի ընկերությունները ներառվել են Forbes-ի «Ռուսաստանի անշարժ գույքի թագավորները-2018» վարկանշում: Ցուցակի 3-րդ տեղում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է, որը նախորդ տարի վարձակալությունից միայն ստացել է 650 մլն դոլար: Վարկանշի 28-րդ տեղում Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի RD Group-ն է: Ռուբեն Վարդանյանի հիմնադրամների հետ համատեղ ընկերությանն է պատկանում մոտ 1 միլիարդ արժողությամբ առեւտրային անշարժ գույքի պորտֆելը:

Աֆրինում քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում հայ է վիրավորվել. այս տեղեկությունը հաստատել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը: Նախնական տեղեկություններով, Աֆրինում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի։ Մինչեւ պատերազմական գործողությունները Աֆրինում բնակվել են մեծ թվով հայեր, հայաբնակ է եղել նաեւ հարեւանությամբ գտնվող Ազազ գյուղը: Այս պահին Աֆրինում ու Ազազում հայեր չեն բնակվում, իսկ հայկական եկեղեցիներն ու մշակութային տները ավերված են:

Վայոց ձորի մարզում այսօր ողբերգական վթար է տեղի ունեցել: Ելփին-Չիվա ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են:

«Զանգեզուր» պետական արգելավայրում բեզոարյան այծ է սպանվել: Բնապահպանության նախարարության հաղորդմամբ, տեղամասի տեսուչը կրակոցի ձայն է լսել Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում, որից հետո ահազանգել տնօրինությանը: ՊՈԱԿ-ի աշխատակիցները տարածքը սանրելուց հետո հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին դեռ չեն գտել:

Հունվարի 25-ին դոլարի անկումը շարունակվել է, իսկ եվրոն երկու օրում թանկացել է ավելի քան 8 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 597, ռուբլունը՝ 8 դրամ 61 լումա, ֆունտինը՝ 686 դրամ:

Հունվարի 25-ին եւ 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, այդ թվում ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Օդի ջերմաստիճանը 26-ից աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Մայրաքաղաքում նույնպես ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ