News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Zangi ընկերությունն այս տարի եւս առանձին տաղավարով կմասնակցի mobile ոլորտի համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին՝ Mobile World Congress-ին։

Ցուցահանդեսը տեղի է ունենալու փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ի միակն է, որ մասնակցելու է որպես ցուցադրող, նմանատիպ մեծամասշտաբ եւ համաշխարհային հեղինակություն վայելող միջոցառմանը։ Zangi-ն ցուցահանդեսին կներկայանա իր նոր հեղափոխական հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով, որոնք իրենց ցուցանիշով գերազանցում են հեռահաղորդակցման բնագավառի ամենախոշոր ընկերությունների արտադրանքներին։

Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցելու է ավելի քան 2300 կազմակերպություն, որոնց շարքից կարելի է առանձնացնել հետեւյալ խոշոր եւ հեղինակավոր ընկերությունները՝ MasterCard, Netflix, Facebook, PayPal, Lenovo, Verizon, Cisco Systems, China Mobile, Ericsson, Ford, Google, AT&T, D-Link Corporation, HTC, Huawei, IBM, Intel, LG, Microsoft, NEC, Nokia, Orange, Samsung Electronics, Sony Mobile, Telefónica, Vodafone, ZTE, Twilio եւ այլն։

«Mobile World Congress-ը հեռահաղորդակցման ոլորտի տարվա կարեւորագույն իրադարձությունն է եւ այն կարեւոր է ոչ միայն մեզ համար, այլեւ Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի հսկաները, նախ որովհետեեւ մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկել: Մենք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունենք եւ դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա մեր մասնակցության արձագանքներն ու համագործակցության բազմաթիվ առաջարկները։ Մենք մարտահրավեր ենք նետում ոլորտի գերհզորներին ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին եւ թե շուկայի հետաքրքրությունը»,- մեկնաբանում է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:

Zangi-ն հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների եւ ծրագրային ապահովման մատակարար։ Ընկերությունը համանուն հավելվածով մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին եւ հանդիսանում է առաջատար միջազգային B2B (Business-to-Business) շուկայում՝ համագործակցելով աշխարհի 12 երկրների 20+ ընկերությունների հետ։ Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ։ Բեռնել հավելվածը կարող եք այստեղ՝ https://zangi.com/gz ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ