Թուրքիան պետք է համաչափ ուժ կիրառի Սիրիայի հյուսիսում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը գտնվում է Մադրիդում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչպես եւ բոլոր երկրները, Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք ունի: Սակայն մենք ցանկանում ենք, որ դա կատարվի համաչափ եւ հավասարակշռված ձեւով», - Մադրիդ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների մասին հարցին:
Բացի այդ գլխավոր քարտուղարը նշել է. «ՆԱՏՕ-ն կոչ է անում ԱՄՆ-ին եւ Թուրքիային «ուղիղ բանակցություններ սկսել»` Սիրիայում քրդական ուժերի դեմ թուրքական գործողությունների հետ կապված խնդիրների լուծման համար»:
«Մենք կողմ ենք, որ այդ բոլոր խնդիրները ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով լուծվեն», - ասել է նա: «Թուրքիան այն երկիրն է, որն ահաբեկչությունից շատ է տուժել է, որն իր անվգատնգության ապահովման համար ունի բոլոր հիմքերն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար», - ասել է Ստոլտենբերգը:
Հեռարձակումն իրականացրել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խնդրել էր Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը դաշինքում քննարկման դնել: