News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարագի գնի բարձրացման հետեւանքով վերջին ամիսներին կտրուկ նվազել են սպառման ծավալները՝ մոտ երեք անգամ: Արդյունքում` կարագ ներկրող ընկերությունները հայտնվել են փաստի առաջ:

Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները` թանկ գնով ներկրած կարագի խմբաքանակները, որոնք ամբողջությամբ դեռ չեն սպառվել, պահեստավորված են, եւ ներկրողները հույս չունեն, որ առաջիկայում ներքին շուկայում այն կկարողանան իրացնել խելամիտ գնով:

Մինչ այդ, նկատենք, որ միջազգային շուկայում կարագի գները սկսել են նվազել: Բայց Հայաստանը դեռ չի շտապում արձագանքել կատարվածին: Եվ, ընդհանրապես, մեզանում շուկան րոպեական արձագանքում է գնաճին, իսկ ահա գնանկման հետեւանքները զգացվում են ամիսներ անց:

Պատահական չէ, որ միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամն արժի 4.8 դոլար, բայց Հայաստանում այն վաճառվում է ավելի քան 9.2 դոլարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից նույնիսկ գերան էին արտահանում, սա աբսուրդ է. Փաշինյան
Հանձնարարություն է եղել, որ բնակավայրի բնակիչներին վառելափայտն ապահովել սանիտարական հատումների շրջանակներում, բայց մենք պետք է վերջ տանք...
Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան
Բացի այդ՝ այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով...
Քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի Հուբեյ նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները
Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը…
Դոլարի անկումը կանգ առավ. եվրոն շարունակում է թուլանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Լավ չի, որ գյուղի անունը չեք հիշում. Փաշինյանը՝ Սուրեն Պապիկյանին նկատողություն արեց
Հիմնադրամում գումարը կա, նախատեսված է հատուկ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար…
Միշտ ամեն ինչ վերջնական սպառողի վզի՞ն է լինելու. Միքայել Մելքումյանը գազի ու էլէներգիայի սակագինը նվազեցնելու մասին
Եթե ջրի կորուստներ է եղել, կամ ատոմակայանը նորմատիվից շատ է կանգնել, անընդհատ միշտ վերջնական սպառողն է վճարել...
Ամենաշատ
Partner news