News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ստացվել ավելի քիչ հայց, քան 2016-ին: Այս մասին նշված է ՄԻԵԴ-ի 2017-ին կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցում:

Անցյալ տարի ՄԻԵԴ-ը Հայաստանից 356 հայց է ստացել, իսկ 2016-ին՝ 753: Չնայած դրան, Հայաստանը մնում է առավել մեծ թվով հայցերով երկրների տասնյակում՝ 10 հազար բնակչին 1,19 հայց:

Անցյալ տարի ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի 109 հայց վարույթ չի ընդունել, 44-ով կառավարության հետ հաղորդակցություն է կատարվել եւ 12 գործով որոշում է կայացվել:

Ընդդեմ Հայաստանի դատարանում ներկայումս 1819 հայցի քննություն է սպասվում, այսպիսով Հայաստանը երկրների առաջին տասնյակի մեջ է մտնում այն հայցերի թվով, որոնք պետք է քննվեն

ՄԻԵԴ-ն ընդամենը Հայաստանի վերաբերյալ 87 վճիռ է ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ