Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով էժանացել են 0,36 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 70,17 դոլարի:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն էժանացել են 0,29 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 65,32 դոլար: