News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ավտոմեքենան ոստիկանի է խփել, հայտնում է Blick պարբերականը:

Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ իրավակարգի պահապանը փորձել է կանգնեցնել շվեյցարական համարներով BMW X5 մակնիշի սպիտակ մեքենան, որը պարբերականի տեղեկություններով մտել է Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեջ: Այդ պահին վարորդն արագությունը մեծացրել է եւ աջ կողմով հարվածել ոստիկանին: Պատահարը նկարահանվել է տեսահսկման սարքերից մեկով:

Պատահարի հետեւանքով ոստիկանը լուրջ վնասվածքներ չի ստացել, քանի որ կարողացել է արագ արձագանքել եւ մի կողմ ցատկել, ինչը հարվածի ուժը թուլացրել է:

Այս պահին ո՛չ շվեյցարական, ո՛չ ամերիկյան կողմից որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի կատարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Ամենաշատ