News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկնարկում են ինտենսիվ պտղատու այգիների, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման  ծրագրերը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը,  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են  Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր:

Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր է ստորագվել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի եւ «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի միջեւ:

«Արդեն կարող ենք  հայտարարել  ծրագրերի մեկնարկի մասին: Հաջորդ քայլով  կապալառու ընկերությունները համապատասխան բանկերի հետ պայմանագրեր են կնքելու, որից հետո շահառուները բանկեր կարող են ներկայացնել ծրագրերի մասնակցության հայտերը»,-նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարը հավելել է, որ  նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պտղատու այգիներ այսօր Հայաստանում շատ չկան,  եւ նման ծրագրերի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան զբաղվել մրցունակ գյուղատնտեսությամբ:

«Հանրապետությունում բնական աղետների, մասնավորապես կարկտահարության դեպքում, մշակաբույսերի վնասվածության աստիճանը լինում է մեծ. երբեմն 80-100 տոկոսի չափով բերքի կորուստ ենք ունենում: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման շնորհիվ այգին գրեթե 100 տոկոսով կապահովագրվի, իսկ կաթիլային ոռոգման համակարգի կիրառմամբ հնարավոր է ջրի մինչեւ 50 տոկոս խնայողություն ունենալ»,-ասել է Հարությունյանը:

Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:

«Մենք ունենք մասնաճյուղերի մեծ ցանց ՀՀ ամբողջ տարածքում եւ պատրաստվում ենք գյուղացիական տնտեսություններին տեղեկացնել նոր ծրագրերի մասին, կարծում են նույնիսկ բոլորն արդեն տեղյակ էին այս  մասին եւ սպասում էին մեկնարկին»,-նշել է Նորիկ Նազարյանը:

«ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը նշել է, որ թեեւ բանկը գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն ցանկություն ունեն մասնակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք միտված են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:

Վահե Հարությունյանն իր հերթին հույս է հայտնել, որ  առաջիկայում կավելանա ծրագրերի շրջանակում համագործակցել ցանկացող ֆինանսական կառույցների ցանկը, ինչն իր հերթին առավել հասանելի կդարձնի ծրագրերի համար դիմելու գործընթացը:

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում»  ծրագրի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են մինչեւ 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու եւ 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի եւ պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման  համար տրամադրվելու են մինչեւ 7 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

«Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի  շրջանակում տնտեսավարողներին տրամադրվելու են 3 տարի մարման ժամկետով, տարեկան մինչեւ 14% տոկոսադրույքով վարկեր, ընդ որում տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ