News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դեռ որեւէ երկիր վերջնականապես չի հայտարարել, թե վնասակար է առողջության համար ԳՁՕ սնունդը, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել է հիմնական զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

«Տապան» էկո ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանը փոխնախարարին հետաքրքրվեց, թե ինչի՞ համար է այս քննարկումը, եթե տարիներ առաջ այս հարցով ուսումնասիրություններ ու քննարկումներ եղել են, եւ արդյունքներն էլ հայտնի են. «Այսինքն կասկածի տակ են դրվում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի կարողություննե՞րը»,-ասաց նա:

Ի պատասխան Աշոտ Հարությունյանն ասաց. «Սրանք ընդամենը լսումներ են, քանի որ ԶԼՄ-ներում արդիականություն է ստացել թեման, դրա համար նպատակ կար բազմակողմանիություն ապահովել։ Ոչ ոք լսումներ կազմակերպելով ու նոր նախաձեռնություններով այդ ղեկավարների պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի դրել: Բացի այդ դեռ որեւէ երկիր վերջնականապես չի հայտարարել, թե վնասակար է առողջության համար ԳՁՕ սնունդը, թե ոչ: Մենք ցանկանում ենք, որ իրողությունը ճիշտ ներկայացվի հանրությանը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ, դիմելով գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանին, նշեց, որ կան երկրներ, որոնք արգելում են ԳՁՕ-ների արտադրանքը. «Կարծում եմ՝ կան պատճառ, որ արգելում են: Ոլորտն ամբողւջությամբ ուսումնասիրված չէ, մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք դրանց ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա: Օրինակ՝ Իտալիայում արգելված է դրանց օգտագործումը. կարծում եմ, որ պետք է ուսումնասիրվի այլ երկրների, մասնավորապես, Իտալիայի փորձը»: Բագրատյանը նշեց նաեւ, որ առանձին օրենքով պիտի ամրագրվի, որ բոլոր այն սնունդները, որ ԳՁՕ են պարունակում, 0.9 տոկոսի դեպքում պետք է իրենց վրա մակնշված տեղեկատվություն ունենան այդ մասին. «Մարդը պիտի կարողանա ինքը որոշել: Կա երկիր, որ ներկրումը թույլատրում է, բայց արտադրությունն արգելում է, ես կողմ եմ, որ այս պահին սա արգելվի, ոչ թե թույլատրվի»:

Ի պատասխան գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ մարդու առողջության հետ կապված հարցերն անընդհատ ուսումնասիրությունների ներքո է, Առողջապահության նախարարությունն էլ է ուսումնասիրում, դրա համար կարեւոր է նախազգուշացման սկզբունքը, որ տվյալ սնունդը պարունակում է ԳՁՕ: «Հիմա պետք է գիտնականները վերջնական պատասխան տան՝ դա լավ է, թե վատ է: Գուցե մի տեսակետից լավ է, մյուս տեսանկյունից՝ վատ: «Մարդուն պետք է զգուշացնել, որ սննդամթերքը ԳՁՕ է պարունակում, ու նա արդեն կարող է որոշի՝ գնել այդ ապրանքը, թե ոչ: Եթե պարզվի, որ դա վտանգավոր է մարդու առողջությանը, ոչ մեկ խելքից պակաս չէ, որ օգտագործի այդ մթերքը: Այսինքն՝ հարցը դեռեւս աշխարհի մակարդակով փակված չէ: «Այո»-ն ու «ոչ»-ը դեռեւս պարզ չեն: Աշխարհի շատ երկրներում դրանք մարդկությանը փրկում են սովից»,-ընդգծեց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ