News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 25-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների եւ զարգացման ընկերության («Sharjah Investment and development authority») ղեկավար Բոդուր ալ Քասիմիի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված նաեւ ներդրումային դաշտի բարելավմանը եւ բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձեւավորմանը։

ՀՀ գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տիկին Քասիմիին՝ իր ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ Հաղարծնի վանական համալիրում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Բոդուր ալ Քասիմին, իր հերթին նշել է, որ Հայաստանը դիտարկում են որպես հետաքրքիր շուկա եւ նաեւ լավ հարթակ դեպի այլ խոշոր շուկաներ: Տիկին Քասիմիին նաեւ նշել է, որ տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ եւ ուրախ է, որ իր ընկերությունը մասնակցել է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկի վերանորոգման աշխատանքներին:

Կարեն Կարապետյանի հաջորդ հանդիպումը կանադական AECON ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Բեքի հետ էր: ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները եւ իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ  պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվելիք մի շարք ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել ընկերության համար: Ջոն Բեքը իր հերթին նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող ու մեծ ներուժ ունեցող երկիր, շատ հետաքրքիր է կանադական ընկերության համար եւ իրենք կդիտարկեն բոլոր հնարավոր ծրագրերը եւ իրենց մասնակցությունն այդ ծրագրերի մեջ:

Ավարտելով Շվեյցարիա այցը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ