News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Wall Street Journal-ը հրապարակել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թոռան՝ Ռոբերտ Մորիս Մորգենթաուի հոդվածը Հայոց ցեղասպանության չճանաչման մասին: Մորգենթաուի խոսքով՝ Թուրքիան, ինչպես եւ ԱՄՆ կառավարությունը, շարունակում է հրաժարվել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը. «ԱՄՆ վարչակազմը տեղի է տվել թուրքական ճնշմանը եւ այդպես էլ չի կարողացել ընդունել անվիճելի փաստը. հայերի կոտորածը ոչ միայն պատմության ողբերգական իրադարձություն էր, այլեւ՝ համակարգված ցեղասպանություն»:

Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ Կոնգրեսը դեռեւս 1995-ին օրենք էր ընդունել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը եւ Բարաք Օբաման հայտարարել էին, որ ճանաչում են Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, սակայն ընտրություններից հետո բոլոր երեքը հրաժարվեցին իրենց խոստումներից: «Եվ ահա վերջապես Ամերիկայի քաղաքականությունը Երուսաղեմի հանդեպ կհամապատասխանի իր սկզբունքներին եւ պատմական փաստերին», - գրում է Մորգենթաուն: «Սա մեզ հույս է ներշնչում, որ Ամերիկան կարող է նույն կերպ ճանաչել Հայոց ցեղասպանության մասին պատմական ճշմարտությունը», - ավելացնում է նա:

Մորգենթաուն շեշտում է, որ իր համար Հայոց ցեղասպանությունը պարզապես ակնարկ չէ պատմության գրքերից. «Իմ պապը՝ Հենրի Մորգենթաուն, ԱՄՆ նախագահ Վիլսոնի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում, երբ տեղի էին ունենում այդ սարսափելի դեպքերը: Նա անմիջապես հասկացել էր, որ խոսքը զանգվածային կոտորածի մասին է, որի նմանը աշխարհը նախկինում չէր տեսել: Նա բողոք էր հայտնել թուրք առաջնորդներին, որոնք պատասխանել էին, որ հայերն Ամերիկայի քաղաքացիներ չեն, եւ հետեւաբար դա դեսպանների գործը չէ: Թուրքերն անգամ սպառնացել էին ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ դեսպանին հետ կանչելու համար: Ինչին իմ պապը հետեւյալ պատասխանն է տվել. «Ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե ինձ հետ կանչեին, քանի որ ես՝ լինելով հրեա, արել եմ հնարավոր ամեն ինչ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը փրկելու համար»:

Հենրի Մորգենթաուն վերադարձավ ԱՄՆ՝ օգնելով մահապուրծ հայերին: Երբեմն նա գնում էր Էլլիս կղզի փախստականներին օգնելու համար, որոնք գնալու տեղ չունեին, գրում է դեսպանի թոռը: «Դասը, որը նա ցանկանում էր տալ մեզ, պարզ էր. երբ սկզբունքները զիջում են նպատակահարմարությանը, ողբերգությունը անխուսափելի է»,- նշում է հոդվածի հեղինակը:

Ըստ Մորգենթաուի՝ յուրաքանչյուր տարվա ապրիլին ԱՄՆ նախագահը հայտարարությամբ է հանդես գալիս՝ ճանաչելով հայ ժողովրդին պատճառած դաժանությունը, սակայն թուրքական ճնշման ազդեցության ներքո հայտարարության մեջ երբեք «ցեղասպանություն» բառը չի արտասանում:

«Արդար աշխարհը չի կարող կառուցվել ստի եւ երկիմաստության վրա: Թող նախագահ Թրամփը եւս մեկ անգամ ցույց տա դա՝ ասելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին»,- եզրափակել է հոդվածագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ