Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն, այսօր՝ հունվարի 26-ին, ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։
Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ Արցախում մարդասիրական ականազերծման ուղղությամբ կազմակերպության գործունեության, մասնավորապես, առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Մասիս Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հետագայում եւս հնարավորինս աջակցել հանրապետությունում The HALO Trust-ի գործունեությանը։