News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել եվրոպացի գործընկերների այցերը նշելով, որ դրանք նպաստում են եվրոպական արժեհամակարգի զարգացմանը Արցախում:

«Մեզ համար շատ թանկ են հարաբերությունները, որոնք մենք տարիների ընթացքում ձեւավորել ենք եվրոպական կառույցների հետ»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լարս Ադակտուսսոնը նշել է, որ Արցախում է փաստահավաք առաքելությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ այցի ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը օգտակար կլինի Արցախի մասին ճշգրիտ պատկերացում ձեւավորելու եւ հետագա գործունեության ընթացքում կիրառելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, խորհրդարանական մակարդակով համագործակցության, Արցախում դատական համակարգի անկախության եւ օրենքի գերակայության թեմաներով:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը,ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ:

Բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը անդրադարձել է արտաքին քաղաքականության բնագավառում առկա խոչընդոտներին եւ ընդգծել, որ նման ձեւաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս Արցախի ձայնը լսելի դարձնել:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ադակտուսսոնն անդրադարձել է Իրաքյան քրդերի եւ Իրաքում ու Սիրիայում քրիստոնյաների իրավունքներին, ինչպես նաեւ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը:

Հանդիպման ընթացքում արցախցի խորհրդարանականները հյուրերի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների, անվտանգության, արցախյան ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանի, Արցախում տեղական ինքնակառավարման եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ