News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գալիք փետրվարը կնշանավորի մի ժողովրդավարական շարժման 30-ամյակ, որը պատմության մեջ ստացավ Ղարաբաղյան շարժում անվանումը. միլիոնավոր հայերի խաղաղ եւ ժողովրդավարական մի աննախադեպ համախմբում խորհուրդների հսկայական կայսրության հարավային սահմանին: Այդ մասին ԵԽԽՎ-ում ասել է հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ ելույթ ունենակով Արցախյան շարժման 30-ամյակի, 80-ական թթ վերջին եւ 90-ական թթ. սկզբին ժողովրդավարական աշխարհի կողմից Ղարաբաղյան շարժման հանդեպ ցուցաբերած ընդգրկուն աջակցութան ու համակրանքի, Ադրբեջանի կողմից ոչ հեռավոր անցյալի պատմական փաստերի խեղաթյուրման մասին:

Նրա խոսքով, բալթյան երկրների անկախության շարժումների, լեհական «Համերաշխության» եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում ծավալվող համանման ժողովրդավարական ընդվզումների հետ միասին, Ղարաբաղյան շարժումը եւ Խորհուրդների անընդունակությունը՝ որեւէ տրամաբանական արձագանք տալու ծավալվող ժողովրդավարացման ալիքին, եկան ցնցելու Խորհրդային միության եւ սոցիալիստական ճամբարի բուն հիմքերը՝ ի վերջո, 1991 թ. վերջում, հանգեցնելով Խորհրդային միության փլուզմանը:

«Պատմական այս իրադարձության հոբելյանին ընդառաջ ոչ միայն պատմաբանների, այլ նաեւ քաղաքական գործիչների համար օգտակար կլիներ հետադարձ հայացք նետել 1980-ական թվականների վերջին եւ 1990-ական թվականների սկզբին համաշխարհային մամուլում եւ քաղաքական հաստատություններում առկա ժողովրդավարական այդ համախմբման շուրջ եղած արձագանքներին: Պատմության վկայակոչումը օգտակար է ոչ միայն փաստերը մեկտեղելու, երբ քննարկվում է առկա հիմնախնդրի համապարփակ կարգավորման հնարավորությունը, բայց նաեւ այդ ժամանակաշրջանի շունչը զգալու տեսանկյունից: Այն էլ ավելի մեծ կարեւորություն է ստանում՝ հաշվի առնելով պատմութան զանգվածային խեղաթյուրման Ադրբեջանի պետական քաղաքականության անարդյունավետ փորձերը, ինչպես նաեւ սեփական անցյալը, իրականության մեջ՝ մեկ դարի պատմություն ունեցող անցյալը «վերագտնելու» ջանքերը, իբրեւ ազգային ինքնության կերտման շարունակվող գործընթացի մի բաղադրիչ, գործընթաց, որը, ցավոք սրտի, խարսխվում է հակահայկական ատելության պլատֆորմի վրա:

Ինչպես մեկ այլ առիթով արտահայտվել եմ՝ երբ սուտն այս դահլիճում դեռ լսելի է, ճշմարտության ձայնը ժողովրդավարության այս օջախում պետք է լսվի ավելի բարձր:

Այսպես. Եվրոպական խորհրդարանի 1989 թ. հունվարի 12-ի բանաձեւը Լեռնային Ղարաբաղն անվանում է մի տարածաշրջան, որը «Ստալինի կողմից կամայականորեն կցվել է Ադրբեջանին»: Նույն տարվա հունվարին ընդունված մեկ այլ բանաձեւում Եվրոպական խորհրդարանը եզրակացնում է. «այժմ տեղի ունեցող հակամարտությունը մեծապես արդյունք է Լենինի կողմից Անդրկովկասի տարածքի բաժանման, մասնավորապես 1923 թ. Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման»: 1994 թ. նոյեմբերի 10-ին ընդունված բանաձեւում մեր կառույցը՝ ԵԽԽՎ-ն, կոչ է անում Ադրբեջանին՝ «անմիջապես վերջ դնելու Հայաստանի շրջափակմանը»: 1992 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված որոշմամբ, Միացյալ նահանգների Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է. «Միացալ նահանգների կողմից չի կարող աջակցություն տրամադրվել Ադրբեջանին, քանի դեռ Ադրբեջանի իշխանութունները տեսանելի քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի շրջափակումը եւ ուժի բոլոր հնարավոր կիրառումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Միջազգային տարբեր կազմակերպությունների ու ազգային խորհրդարանների, աշխարհահռչակ մտավորականների եւ Եվրոպայով մեկ ծավալվող ժողովրդավարական շարժումների ծագող առաջնորդների հարյուրավոր հայտարարություններ ու բանաձեւեր, ինչպես նաեւ համաշխարհային առաջատար մամուլում տպագրվող հազարավոր հրապարակումներ գալիս են ապացուցելու 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին ժողովրդավարական աշխարհի ընդգրկուն համակրանքն ու աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին՝ ըմբոշխնելու իր ազատությունն ու անկախությունը:

Ուրախությամբ եւ երախտապարտությամբ պետք է արձանագրել, որ այդ հսկայական աջակցությունը շարունակվում է նաեւ այսօր, վստահաբար շարունակվելու է նաեւ վաղը՝ ի հեճուկս Ադրբեջանում շարունակվող ժողովրդավարության մղձավանջի եւ խորացող խավարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ