News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ շվեյցարական Դավոս քաղաքում ավարտվեց համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը, որն ամեն տարի հունվարին այդ քաղաքում է հավաքում համաշխարհային տնտեսական եւ քաղաքական էլիտաներին՝ միջազգային կարեւոր խնդիրներ քննարկելու եւ տնտեսական ուրվագծեր սահմանելու համար: Դավոսի համաժողովին տասնամյակի դադարից հետո մասնակցեց նաեւ Հայաստանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմքով: Հայաստանի մասնակցության մասով առանձնապես մեծ ուշադրության արժանի տեղեկատվություն չկա, գուցե ի հայտ գա ժամանակի ընթացքում, իսկ Դավոսի համաժողովը, ըստ էության, եզրափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որի ելույթը իրապես հետաքրքիր էր եւ ուշագրավ, այդ թվում՝ Հայաստանի համար:

Դոնալդ Թրամփը իր ելույթում կրկնել է նախընտրական իր փիլիսոփայություն-կարգախոսը՝ «Նախեւառաջ Ամերիկան», բայց միաժամանակ ասել, թե դա չի նշանակում մեկուսացում, պարզապես, եթե ԱՄՆ համար վիճակը լավ է, եթե ԱՄՆ-ը զարգանում է, ապա զարգանում է աշխարհը: Ըստ էության, Դոնալդ Թրամփը Դավոսում, որն այս տարի անցել է միասին ապագա կառուցելու նշանաբանով, հռչակել կամ շեշտադրել է ԱՄՆ համաշխարհային լիդերությունը, իհարկե՝ ձգտելով լինել դիվանագիտական զգուշավորության մեջ եւ չվիրավորել այլ պետություններին:

Դոնալդ Թրամփի ելույթի առանցքային մտքերից մեկը ուղիղ նշանակություն ունի Հայաստանի համար: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նպատակներից մեկն է աշխարհում դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը, որպեսզի ոչ մի երկիր կախված չլինի մեկ մատակարար աղբյուրից: Այդ հանգամանքը կարծես թե հայաստանյան իրավիճակի ուղիղ բնորոշում է եւ ստացվում է, ուղղակի թե անուղղակի, որ Հայաստանը հայտնվում է ԱՄՆ նպատակի ծիրում: Ինչ կամ ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կոնկրետ Հայաստանի համար ապահովել դիվերսիֆիկացում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել, առավել եւս, որ նույնիսկ հստակ չէ, թե արդյո՞ք Թրամփի հայտարարությունը ենթադրում էր հասցեական աշխատանք յուրաքանչյուր, այսպես ասած, կարիքավոր երկրի հետ առանձին: Թե՞ Նահանգների նախագահը խոսում է ընդհանուր միջազգային քաղաքականության մասին, որով փորձ կարվի ստեղծել հնարավորություններ, իսկ դրանից օգտվելը արդեն կլինի յուրաքանչյուր երկրի գործն ու որոշումը:

Եվ այստեղ արդեն հարց է առաջանում, թե Հայաստանն արդյո՞ք կօգտվի դրանից: Մասնավորապես, արդյո՞ք Երեւանը կսկսի աշխատել Նահանգների հետ՝ հռչակված նպատակի շրջանակում, էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: Թե՞ Երեւանը կհայտարարի, որ դիվերսիֆիկացիան առկա է եւ կա իրանական գազամուղ: Դա, իհարկե, այդպես է, սակայն Հայաստանն իրանական գազամուղին զուգահեռ՝ ունի «Գազպրոմի» հետ հայտնի պայմանագիրը: Այլ կերպ ասած՝ դե յուրե դիվերսիֆիկացվածությունն արդյո՞ք դե ֆակտո նույնպես առկա է: Իսկ սա մեծ հարց է:

Միեւնույն ժամանակ, այդպես էլ անպատասխան մնաց այլ հարց՝ Հայաստանն ի՞նչ ինտենսիվ քայլեր է կատարում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումային ներուժի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն իրականություն դարձնելու կամ գոնե առարկայական քննարկումների դաշտ բերելու համար: Ի վերջո, վերականգնվող էներգետիկան եւս դիվերսիֆիկացիա է, եւ այս իմաստով ԱՄՆ-ը նույնիսկ Թրամփի ելույթից ամիսներ առաջ է, փաստորեն, կոնկրետ հեռանկար արտահայտել Հայաստանի համար: Իսկ վերականգնվող էներգետիկան, արեւային էներգետիկան արդեն ոչ միայն դիվերսիֆիկացիա է, այլ, ըստ էության, ինքնաբավություն, այսինքն՝ զուտ դիվերսիֆիկացիայից մի քանի քայլ առաջ:

Սա, իհարկե, անմիջականորեն Թրամփի հռչակած մեկ նպատակի հետքով, որովհետեւ, ընդհանուր առմամբ, Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը, ըստ էության, իր մասով վկայեց, որ աշխարհը գտնվում է մի հսկա անցման փուլում, եւ այստեղ Հայաստանի համար խնդիրը շատ ավելի լայն է՝ անցնել, թե մնալ կամ լինել, թե չլինել նոր աշխարհակարգում, ունենալ սեփական տեղ ու դեր, չկորչել, այսպես ասած, խաղադաշտում, թե ապրել հույսով, որ համաշխարհային դիմակայությունը կհանգուցալուծվի, եւ հնարավոր կլինի վերականգնել մինչեւ համաշխարհային ճգնաժամն ու Ռուսաստան-Արեւմուտք կոշտ դիմակայությունը եղած մակաբուծության դրախտը:

Այդ տեսանկյունից խիստ ուշագրավ է ԵՏՄ-ում Հայաստանի գործընկերներից մեկի, դաշինքի առանցքային դեմքերից մեկի՝ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի քաղաքականությունը, որն օրերս՝ Դավոսից առաջ Վաշինգտոնում էր, որտեղ հիշեցնելով, որ իր հարեւաններն են Չինաստանն ու Ռուսաստանը, Դոնալդ Թրամփին կենտրոնասիական մյուս չորս պետությունների անունից խնդրում էր ակտիվ լինել Կենտրոնական Ասիայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ