News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաեւ 2018 թ. անելիքները:

Կարեն Կարապետյանը կարեւորել է 2018-ի ընթացքում քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայություններն առավելագույնս հարմարավետ դարձնելու հարցը եւ նշել. «Կարեւորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսության համար հողերի հաշվառումն է, որովհետեւ մենք չօգտագործվող հողի խնդրին պետք է լուծում տանք: Այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը մտածում է՝ ինչպես անել, ակտիվացնել այն սեփականատերերին, որոնք հողը վերցրել են՝ չեն օգտագործում: Ինչպես նաեւ պետք է քննարկենք չաշխատող գույքի ակտիվացնելու հարցը: Այդ առումով՝ ունեցվածքի գույքագրումը չափազանց կարեւոր է»:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ վարչապետի բարձրացրած հարցի շուրջ արդեն իսկ աշխատում են Գյուղատնտեսության նախարարության հետ եւ այժմ քննարկվում են դրա իրականացման մեխանիզմները: Վարչապետն ընդգծել է, որ պետք է ըստ գոտիների ունենալ գյուղատնտեսական հողատարածքների եւ առկա անշարժ գույքի թվայնացված քարտեզները:

Այնուհետեւ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2017-ի ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացված բարեփոխումներն ու արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երեւանի եւ մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ եւս 3-ը՝ լուծարվել: Լուծարվել է եւս 3 սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաեւ համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 378 մլն դրամ: Որպես պետական տուրք՝ պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամ: Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, եւ այդ առումով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հետ կապված որեւէ խնդիր չի արձանագրվել:

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է ավելի քան 20 տոկոսով՝ կազմելով 402 հազար դիմում, կոմիտեի աշխատակազմ էլեկտրոնային եղանակով մուտքագրված դիմումների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, ինչն ավելի է 15 տոկոսով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով քաղաքացին հնարավորություն է ստացել դիմել եւ առնցանց ստանալ անհրաժեշտ փաստաթուղը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի օտարման գործարքների թիվը կազմել է 52 հազար 274, ինչը 2016-ի համեմատ ավելի է 11,8 տոկոսով, իսկ անշարժ գույքի վարձակալության գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 22,4 տոկոսով: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ 2018-ի ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի շուկայի գնահատումն իրականացվելու է նորովի, ըստ տարածքային չափանիշների: Այդ նպատակով արդեն իսկ ավարտին են հասցվել գոտիավորման աշխաատնքները:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական եւ ճշգրիտ տվյալների բազայի ձեւավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված եւ առաջիկայում նախատեսվող քայլերը: Ներկայացվել են ավարտման փուլում գտնվող Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծման ընթացքը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ եւ օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաեւ գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման եւ սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում եւ Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր:

Կարեն Կարապետյանը կարեւորել է ներկայացված ծրագրերի իրականացումը՝ հատկապես ընդգծելով գյուղատնտեսական նշանակության եւ արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառման, առկա վիճակագրական տվյալների ճշգրտման, կադաստրի համակարգի թվայնացման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ