Սահմանային ծառայության օպերատիվ-հետախուզական բաժանմունքն Անդրկարպատյան մարզի Խերսոնի շրջանի ազգային ոստիկանության գլխավոր վարչության՝ մարդկանց վաճառքի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի բաժանմունքի հետ միասին ձերբակալել է օրինախախտներին, օպերատիվ կերպով գտել այն տղամարդուն, որը զբաղվում էր Ուկրաինայի և Սլովակիայի սահմանով 4 քաղաքացու անցկացման կազմակերպմամբ, հաղորդում է Ua-reporter.com-ը:
4 հոգու կանգնեցրել են պետական սահմանից 800մ հեռավորության վրա՝ Ուժգորոդի շրջանի Կամենեցկայա Գուտա գյուղի մերձակայքում: Խոսքը 29 և 31 տարեկան երկու տղամարդու, 27-ամյա մի կնոջ և 9-ամսական աղջկա մասին է: Օրինազանցները չեն ունեցել ոչ մի փաստաթուղթ, սակայն ներկայացել են որպես Հայաստանի քաղաքացիներ: Վերջիններիս տեղափոխել են Չոպի ջոկատի ժամանակավոր պահպանման կետ: Սահմանապահները պետք է պարզեն ապօրինի միգրանտների անձը, որից հետո նրանց վարչական պատասխանատվության կենթարկեն «Ուկրաինայի պետական սահմանի ապօրինի հատում կամ հատման փորձ» հոդվածով: Հայտնաբերվել է նաև սահմանի հատումը կազմակերպած անձը:
Պարզվել է, որ Սլովայիայի Հանրապետություն արտասահմանցիները փորձել են սահմանը հատել իրենց ծագման երկրի քաղաքացու աջակցությամբ: 50-ամյա տղամարդուն ձերբակալելն են Ուժգորոդի հյուրանոցներից մեկում: Արտասահմանցուց առգրավել են 7900 եվրո և 1642 գրիվնա, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր: Կասկածյալը ձերբակալված է և գտնվում է քննչական մեկուսարանում: Փաստի առթիվ քրեական վարույթ է ընդունվել Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի անցկացման հոդվածով: