News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ընդունել է Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին մասնակցելու Մոսկվայի հրավերը եւ այնտեղ է ուղարկում Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրային: Այս մասին նշվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը Ստաֆան դե Միստուրայի ճեպազրույցից հետո, նկատի ունենալով  ՌԴ հայտարարությանը, որ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները կփոխանցվեն Ժնեւ որպես միջսիրիական կարգավորման գործընթացի ներդրում՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւին համապատասխան, որոշել է ընդունել ՌԴ հրավերը եւ իր ներկայացուցչին Սոչի ուղարկել», — նշվում է շաբաթ տարածված հայտարարության մեջ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ Սոչիի կոնգրեսը «կարեւոր ներդրում կդառնա» ՄԱԿ հովանու ներքո Ժնեւում անցկացվող միջտարածաշրջանային բանակցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
Ամենաշատ