Հունվարի 24-ի երեկոյան երկու տասնյակից ավելի երիտասարդներ հարձակվել են Վիետնամի սրճարանի վրա: Միջադեպը նկարահանել են հաստատությունում տեղադրված տեսախցիկները, հաղորդում է «Վեստի»-ն:
Մոտոցիկլետներով ժամանած մարդիկ՝ զինված մետաղյա խողովակներով, դանակներով, փայտերով, սկսել են միանգամից ոչնչացնել սրճարանի ներսում ամեն ինչ՝ վախեցնելով հաճախորդներին:
Սրճարանի անձնակազմը սկսել է ձեռքի տակ եղած առարկաներով պատասխան հարվածներ հասցնել եւ վերջո, նրանց հետ են մղել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեն հասցրել ձերբակալել հարձակվողներին: