News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում նախկին շրջանային դատախազ Դեւիդ Մինյերը հոդված է գրել, ներկայացնելով Սանտա Բարբարայում թուրք երկու դիվանագետների գնդակահարած Գուրգեն Յանիկյանի դատաքննությունը։

«78-ամյա Յանիկյանը Ֆրեզնոյի նախկին բնակիչ է եղել եւ մեղադրվում էր սպանության մեջ, իսկ ես նրա դատախազն էի»,- գրում է Մինյերը «Fresno Bee» կայքում հրապարակված հոդվածում։

«Տարեց հայը Սանտա Բարբարայում «Բալթիմոր» շքեղ հյուրանոցի քոթե( էր հրավիրել դիվանագետներին՝ խոստանալով նրանց կառավարության արվեստի գործեր նվիրել։ Դրա փոխարեն նա հանել էր ատրճանակն ու գնդակահարել դիվանագետներին։ Ապա նա զանգել էր ընդունարան, հայտնել, որ սպանել է երկու «չարագործների» եւ հանգիստ սպասել ձերբակալությանը»,- գրում է նախկին դատախազը։

Նրա խոսքով, Յանիկյանի նպատակն էր ստեղծել «հայկական Նյուրնբերգի» պես քննություն, որը աշխարհի ուշադրությանը կհրավիրեր Հայոց ցեղասպանության վրա։

Ի տարբերություն Սողոմոն Թեհլերյանի, որը գնդակահարեց Թալեաթ փաշային եւ արդարացվեց Գերմանիայի ատենակալների կողմից, Յանիկյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

«Յանիկյանի փաստաբանները դատավորին ասել էին, որ ցանկանում են որպես վկաներ հրավիրել հայտնի պատմաբանների, ցեղասպանությունը վերապրած տարեց հայերի»,- գրում է նա։

Յանիկյանն ինքը պատմել էր, որ 8 տարեկանում տեսել է, թե ինչպես են թուրքերը կտրում եղբոր կոկորդը, սպանում ընտանիքի 26 այլ անդամների։ Նա ցուցմունքներ էր տալիս հայերենով, իսկ թարգմանիչը Արամ Սարոյանն էր՝ փաստաբան Սան Ֆրանցիսկոյից եւ գրող Վիլյամ Սարոյանի հորեղբայրը։

Թեեւ ատենակալները հուզվել էին մինչեւ հոգու խորքը, տղամարդը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984թ. նա ազատ արձակվեց եւ ուղարկվեց ծերանոց, չնայած թուրքական կառավարության բողոքներին, եւ մահացավ քաղցկեղից երկու ամիս անց։

Հոդվածում նախկին դատախազն ափսոսանք է հայտնում, որ խիզախություն չի ունեցել օգտագործել բոլոր ապացույցները։ Դեւիդ Մինյերը քննադատումէ  ԱՄՆ կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անընդունակության համար, նշելով, թե Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման շանսերը նվազագույն են։

«Կոնգրեսն, անխոս, կգնա ավելի անվտանգ ճանապարհով, ինչպես ես ժամանակին վարվեցի Յանիկյանի դատաքննությանը։ Եւ կրկին ճշմարտությունը կդառնա նպատակահարմարության զոհը»,- ասել է Մինյերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ