Ամերիկյան Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է շուտով հատը 500 դոլար արժեքով նոր սերնդի անվտանգ հրանետերի վաճառքի մասին: Ձեռնարկատերն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երաշխավորված է, որThe Boring Company-ի հրանետը ցանկացած երկույթից երկար կհիշվի»,- գրել էր ավելի վաղ Մասկը՝ հղումը տեղադրելով ընկերության կայքում, որը պատկանում է նրան եւ անցյալ ամռանը ԱՄՆ իշխանությունների թույլտվությունն էր ստացել Նյու Յորքի եւ Վաշինգթոնի միջեւ թույլատրելի օդով թունել կառուցելու համար, որը կոչվում է Hyperloop:

TechWorm-ի կարծիքով՝ բիզնեսմենը պարզապես իր խոստումն է կատարում: Անցյալ տարվա դեկտեմբերին ձեռնարկատերը Twitter-ում խոստացել էր ամենաժամանակակից հրանետերի արտադրությունը սկսել, եթե իրեն հաջողվի The Boring Company լոգոտիպով 50 հազար բեյսբոլի գլխարկ վաճառել: «Գլխարկները վաճառվել են: Հրանետերը շուտով կհայտնվեն»,- գրել էր նա Ծննդյան տոների նախօրեին: Շաբաթ Մասկը հայտնել է, որ ապրանքն արդեն կարելի է պատվիրել, ուղարկելու ժամկետները չեն հստակեցվում: