News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մեկնաբանում լուրերը, թե ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերադառնում է ոստիկանության համակարգ, որպես փոխոստիկանապետ:

Այսօր՝ հունվարի 28-ին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Արթուր Օսիկյանը վերադառնում է ոստիկանության համակարգ, Վլադիմիր Գասպարյան արձագանքեց. «Տեղեկություններ չեմ մեկնաբանում»:

Հարցին, թե ինքն ուզո՞ւմ է, որ Օսիկյանը վերադառնա ոստիկանական համակարգ, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Մեզ մոտ ուզելով չի, անձնական գնահատականներ մի հարցրեք մարդուց»:

Անդրադառնալով համակարգում սպասվող կադրային փոփոխություններին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ նորմալ կադրային փոփոխություններ են սպասվում, ոչ թե ջարդ, ինչպես մամուլն է գրում:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի Արթուր Օսիկյանը առաջիկայում կազատվի ՔԿՎ պետի պաշտոնից եւ կշանակվի ՀՀ փոխոստիկանապետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ