News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում 7 ապրանքախումբ թանկացել է ԵՏՄ-ի պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի՝ ՀՀ-ին տրամադրվում է ԵՏՄ միասնական մաքսային սակագներին (այսուհետ՝ ՄՄՍ) անցնելու անցումային շրջան՝ մինչեւ 2022թ., որի ընթացքում առավել շոշափելի ու կարեւոր մոտ 770 ապրանքատեսակների ՄՄՍ-ից տարբերվող մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար հարմարեցվեն դրան:

Այսպիսով, ըստ վերոնշյալ պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում:

Հատկապես ուշադրության է արժանի «Ընտանի թռչնի միս եւ մսամթերք»ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միեւնույն ժամանակ, նախատեսվում է մինչեւ 2022թ. այն հասցնել 50%-ի: Ընդ որում, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց երրորդ երկրներին: Այսպես, ԵՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս եւ մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, մինչդեռ երրորդ երկրներից ներմուծումը կազմել է 24 մլն դոլար: Սա նշանակում է, որ 2018թ.-ին այս ապրանքախմբի ներմուծումը զգալիորեն կթանկանա: Դա վերաբերում է նաեւ հաջորդող ժամանակաշրջաններին, երբ դրա դրույքաչափը էլ ավելի բարձրանա: 

Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար:

«Մազերի, ատամների խնամքի միջոցներ» ապրանքախմբի համար նույնպես սահմանվում է 2% մասքսային դրույքաչափ՝ նախկին զրոյական մաքսատուրքի փոխարեն: Այս ապրանքախմբի՝ երրորդ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 9,3 մլն դոլար: «Տրիկոտաժե գործվածքներ» ապրանքախմբի մաքսային դրույքաչափը զրոյական մակարդակից բարձրացվել է 3%: Ընդ որում, այս ապրանքախմբի գրեթե ամբողջ ներմուծումը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ շուրջ 13 միլիոն դոլար:

«Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի համար նույնպես մաքսային դրույքաչափը սահմանվել է 3%: Այստեղ նույնպես ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ ավելի քան 6 մլն դոլար: «Սառնարաններ եւ այլ պաղեցնող սարքավորումներ»ապրանքախմբում ունենք երրորդ երկրներից ավելի քան 9.5 մլն դոլար ծավալով ներմուծում: Այս ապրանքախմբի համար սահմանվել է 2% դրույքաչափ՝ նախկին զրոյականի փոխարեն: «Ալյումինե նրբաթիթեղներ» հոդվածում մաքսային հարկման ենթակա (այսինքն՝ ոչ ԵՏՄ երկրներից եկող) ներմուծման ծավալը հասնում է 4.2 մլն դոլարի, իսկ դրա մաքսային դրույքաչափը սահմանվել է 3% (նախկին 0-ի փոխարեն):

Այսպիսով՝ երրորդ երկրներից զգալի չափերի հասնող շուրջ 7 ապրանքախմբերում ունենք մաքսային դրույքաչափերի աճ: Մաքսադրույքների աճ (միջինում 2-3%) գրանցվել է նաեւ մի շարք այլ ապրանքախմբերում, մասնավորապես՝ «Խտացրած կաթ եւ կաթի սեր», «ներկեր եւ լաքեր», «կաղնուց անտառանյութեր», «ցիստեռններ եւ բաքեր», «խցան, թասակ եւ կափարիչ», «ալյումինե մետաղակոնստրուկցիաներ եւ դրանց մասեր» «ժամացույցի մեխանիզմներ» եւ այլ ապրանքախմբերում, սակայն երրորդ երկրներից այս ապրանքախմբերի ներմուծման ծավալները զգալի չեն, այդ պատճառով դրանց նկատմամբ կիրառվող մաքսային դրույքաչափերի աճը էական փոփոխությունների չի հանգեցնի:

2018թ.-ին 14 ապրանքատեսակների գծով Հայաստանը միանում է ՄՄՍ-ին, որոնցից 7 ապրանքատեսակի համար մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի նախատեվում, իսկ մնացած 7-ի դեպքում դրույքաչափերը աճում են 2-ից 3 տոկոսով:

Այպիսով՝ 2018թ.-ին մասքսային դրույքաչափերի աճը իր ազդեցությունը կարող է թողնել  վերը նշված 7 ապրանքախմբերում, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից զգալի են:

Հիշեցնենք, որ ապրանքատեսակներից շատերի մասով դրույքաչափերի էական աճ նախատեսված է 2020 թվականից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ